Բացել լրահոսը Փակել լրահոսը
վարդան-ղուկասյան
A A
Քաղաքականություն

Գաղութն էլ է մեզ համար. Վարդան Ղուկասյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը վախենալու ոչինչ չունի, որ Գյումրու քաղաքապետ լինելու իր պաշտոնավարման տարիների հետ կապված գործեր կարող են հարուցվել:

Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետ է եղել 2000-2012թթ.-ին:

«Ես վախենալու բան չունեմ, Սերժ Սարգսյանի օրոք իմ կառույցը ստուգել են: Իսկ եթե հանկարծ հիմա պիտի օդի մեջ ինչ-որ բաներ կան գցում են մարդու գրպանը, տանում են, չգիտեմ, կապրենք կտեսնեն ոնց կլինի, բայց գաղութն էլ է մեզ համար, կյանքն էլ է մեզ համար: Ասենք որ մարմինս կոտրեն, հոգիս հո չեն կարող կոտրել, ես ոչ վախենում եմ մեռնելուց, ոչ էլ գումար կորցնելուց: Ես այնպիսի հետաքրքիր մարդ եմ, որ պետք է լավ ինձ ուսումնասիրեն: Ուղղակի ցավում եմ, որ էդ մարդիկ վատ են զգում իմ խոսքերից»,- ասաց Վարդան Ղուկասյանը:

Այնուամենայնիվ, Վարդան Ղուկասյանը ամեն ինչի էլ պատրաստ է:

«Առաջ Աստված, հետո մի բան կա, մի դատիր, որ չդատվես, բայց ես ինչքան հիշում եմ, որ երբ իրեն (Նիկոլ Փաշինյանին) պետք է մանդատից զրկեին և բանտարկեին, ես պաշտպանեցի իրենց բոլորին Սերժ Սարգսյանի ժամանակ, և ասացի, որ կյանքում երբեք չեմ ստորագրի մի բան, որ ինչ-որ մեկին բանտ ուղարկեմ»,- եզրափակեց նա: