Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սյունիքի մարզից
A A
Հասարակություն

Կապանի բնակչուհին դիմում է վարչապետին՝ որդուն գտնելու հույսով (տեսանյութ)

Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Էմմա Հարությունյանը 2011 թվականի հունիսի 2-ից փորձում է գտնել իր որդուն՝ Արա Խաչատրյանին։ Այսօր նա կրկին բողոքի ակցիա էր անում կառավարության շենքի առջև։

«Իր մոտ ընկերները իմ  աչքի առաջից, տանից իմ երեխային տարել են, մի գրիչի հարվածով, փողի ուժով գրել են՝ «անհայտ կորած»»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։

2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Էմմա Հարությունյանը հույս է ունեցել, որ իր որդի կգտնվի, սակայն ապարդյուն։ 

Նա դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս իր հետ հանդիպի։ 

«Ինչ-որ բան կա, որ Ձեզ պետք է ասեմ, որ չեմ ուզում եթերով բարձրաձայնեմ»,- շարունակեց Կապանի բնակչուհին։

Էմմա Հարությունյանն ասաց, որ 2011 թվականին ընկերները եկել են որդուն դուրս են կանչել, որից հետո նա չի վերադարձել։