Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կոչ ենք անում «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին միանալ մեզ. ՀԵՄ անդամներ (տեսանյութ)

ՀՅԴ ՀԵՄ անդամները այսօր ԿԳՄՍ նախարարության առջև ներկայացրեցին իրենց դիմումը, որը պետք է վաղը հանձնեն Ազգային Ժողով: Նրանք նշեցին, որ իրենց պայքարը շարունակվելու է , վաղը, ժամը 11։00-ին Կառավարության շենքի դիմաց իրենց պահանջները կբարձրաձայնեն: Նրանք կոչ արեցին «Լուսավոոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին միանալ իրենց:

«Մենք կարծում ենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տապալել է իր ոլորտի քաղաքականությունը և չի կատարել օրենքով իրեն վերապահված պարտականությունը: Այս գործընթացում մասնակցում է նաև հանրությունը, սակայն հանրության տրամադրվածությունները չեն ազդում: ԱԺ-ի պատգամավորները պետք է կոչված լինեին արտահայտելու  ժողովրդի տրամադրությունները և կամքը: Ուստի դիմում ենք «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին, ովքեր բազմիցս խոսել են ոլորտի խնդիրներից, ձեռնարկել քայլեր և այս հարցը ԱԺ ամբիոնից բարձրաձայնելու և Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու: Այս դիմումի գրավոր տարբերակը մենք վաղը կհայտնենք Աժ, կոչ ենք անում հայտարարությունների դաշտից անցնել գործնական դաշտ»,- նշեցին նրանք:

Հավաքվածները նշեցին, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները պարտավոր են ընդառաջ գնալ իրենց պահանջին, որովհետև հավաքված երիտասարդությունը իր պահանջներն ներկայացրել է, եթե ոչ ընդդիմությունը, ապա ո՞վ կարող է բարձրացնել այս հարցը: