Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+turkia-armenia
A A
Սպորտ

Հայաստանի պատանի ֆուտբոլիստները պարտվեցին Թուրքիայի իրենց հասակակիցներին

Հայաստանի Մ-19 հավաքականն այսօր անցկացրեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2020թ առաջնության որակավորման խմբային փուլի առաջին հանդիպումը:

Թուրքիայի Մանավգատ քաղաքում մեր ֆուտբոլիստները մրցեցին տանտերերի թիմի հետ և պարտվեցին 1:4 հաշվով։ Մերոնցից միակ պատասխան գոլը 73-րդ րոպեին խփեց Նարեկ Գրիգորյանը: Այդ պահին հաշիվն արդեն 4:0 էր՝ հօգուտ դաշտի տերերի:

Նոյեմբերի 16-ին նախատեսված 2-րդ տուրի խաղում Հայաստանի Մ-19 հավաքականը կհանդիպի Բուլղարիայի այդ տարիքային թիմի հետ, որն այսօր 3:1 հաշվով հաղթել է Չեռնոգորիային: Այդ խաղը կսկսի ժամը 14:00-ին: