Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Այս նախագծի մեջ գիտությունը խեղճ սպասավորի դերում է ներկայացվում կրթությանը․ Վիկտոր Կատվալյան (տեսանյութ)

«Հասարակության լայն զանգվածը մերժում է այս նախագիծը, որովհետև ի բնե այս նախագիծը սխալ էր կազմված, չի կարող լինել մի օրենք` երկու տարբեր ոլորտների մասին»,-այսօր հրավիրված քննարկմանը հայտարարեց Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը։

Նրա խոսքերով, այս նախագծի մեջ գիտությունը խեղճ սպասվորի դերում է ներկայացվում կրթությանը, մինչդեռ, պետք է առանձին ոլորտներ լինելին․

«Այս օրենքի նախագծով մեզ համար անընդունելի է Գիտությունների ազգային ակադեմիայի մասին դրույթները, փաստորեն այն փակվում է, միչդեռ ԳԱԱ-ն եղել և մնում է գիտության առաջատարը»։

Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը նշեց, որ կիսում է ոլորտի մասնագետների դժգոհությունները․

«Օրենքի հեղինակները և այն շրջանակները, ովքեր հիմանավորում են այդ դրույթների կարևորությունը, նշում են, որ մեր նոր կրթական համակարգը միտված է տեխնոլոգիական արդի շուկայի պահանջմունքներին և համապատասխան մասնագետների պատրաստմանը, ստացվում է, որ վերջին տարիներին, եթե մեզ չի հաջողվել տնտեսության թռիչքաձև զարգացում ապահովել, ապա «Հայոց պատմությունն» ու «Հայոց լեզուն» են խանգարե՞լ։ Եթե անգամ ունենալու ենք թռիչքաձև զարգացում, ապա ո՞վ ասաց, որ ապագա մասնագետը չպիտի իմանա իր երկրի պատմությունը, իր մայրենի լեզուն»։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի կարծիքով՝ ամենախոտան ծրագրերը դպրոցական ծրագրերն են, երբ մայրենի լեզվի և գրականության դասագրքերը հին և պաթետիկ ոճով են կազմված․

«Վերջին 50 տարվա գրական իրողությունները որևէ տեղ չեն արձանագրվել, ժամանակակից գրողը պիտի որևէ կերպ այդ ընթացքի մեջ մտներ»։

ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը նշեց, որ տեխնիկապես անհնար է, որ ակադեմիայի տարբեր ինստիտուտները համալսարանների տարբեր ամբիոններին միանան։

Ինչ վերաբերում է լեզվի և պատմության դասավանդմանը, Դևրիկյանը նշեց, որ անթույլատրելի է համարում լեզուն որպես պարտադիր առարկա չդասավանդելը մասնագիտական առումով, որովհետև լեզուն առաջին հերթին հաղորդակցվելու միջոց է․

«Սրանով մենք շատ մեծ հարվածի տակ ենք դնում գիտության բոլոր բնագավառները»,-նշեց Դևրիկյանը հավելելով, որ առանց պատմության իմացության ՀՀ քաղաքացի չի կարող լինել։

Բանախոսները հույս հայտնեցին, որ օրենքի այս նախագիծը  ի վերջո կյանքի չի կոչվելու։