Բացել լրահոսը Փակել լրահոսը
vardan Ghukasyan
A A
Քաղաքականություն

Աշխարհի տակ օրենքով գողերից խելոք մարդիկ չկան. Վարդան Ղուկասյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետ լինելու տարիներին չի համագործակցել օրենքով գողերի հետ։ Սակայն պատգամավորը կարծում է, որ աշխարհում օրենքով գողերից խելոք մարդիկ չկան:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացրած «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին, ըստ որի՝ առաջարկվում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարել:

Վարդան Ղուկասյանը նախագծին կողմ չէ:

«Աշխատանքային պրակտիկայում նրանց հետ չեմ առնչվել: Բայց որը ճիշտ ապրելակերպ ունի, քյասիբին տիրություն է անում, մարդ է բառի բուն իմաստով, մենք այդպիսի մարդկանց հարգում ենք, դո՞ւ ք չեք հարգում: Այս օրենքով վերցնենք ու նմանատիպ մարդկանց գաղութ ուղարկենք, դուք պատկերացնո՞ւմ եք՝ հետո ինչ կլինի: Մի երկու ոստիկան մեկին կասեն՝ սա գողական է, ներկայացրեք, թող ուղարկեն գաղութ, ու էդպես բանտերը կլցվեն: Օրինակ՝ այսօր Գյումրիում գաղտնի վկա կա, որը 15-20 տեղ վկայություն է տալիս, էդ մարդը ամեն տեղ հայտնվեց հա՞, իրենց աշխատակիցներն են , միասին են աշխատում և սրա տակ անմեղ մարդկանց բանտերը կլցնեն»,- ասաց Վարդան Ղուկասյանը:

Անդրադառանալով ներքաղաքական իրադարձություններին՝ ԲՀԿ-ական պատգամավորը ճիշտ համարեց, որ ուսանողները պահանջում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

«Հայոց լեզուն, գրականությունը, եկեղեցու պատմությունը ցանկացել են վերացնել միայն թուրքերը, մոնղոլները, պարսիկները, արաբները, որ հայոց պետականությունը վերանա: Մենք ուր գնացել ենք, ստեղծել ենք հոգևոր տուն, դպրոց, հիմա ինչո՞ւ ենք դրանք հանում, ի՞նչ ենք բերելու, բերելու ենք այն այլանդակված բա՞նը, որը Խորհրդային միությունում ասում էին՝ դա այլասերվածություն է, ինչպե՞ս եք դուք դա պատկերացնում: Այո, նմանատիպ նախարարները պետք է հեռանան»,- ասաց Վարդան Ղուկասյանը:

Մանրամասները՝ քիչ անց: