Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միքայել Մելքումյան
A A
Քաղաքականություն

Ձեզ չի հաջողվելու մեզ ցուցում տալ. մենք մնալու ենք հաստատ. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը չի ընդունում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հայտարարությունը, թե խմբակցություններն առանց հիմնավորելու դեմ կամ ձեռնպահ են քվեարկում:

«Պարոն Վարդանյան, դուք ի՞նչ իրավունքով եք ցուցում տալիս երկու քաղաքական ուժի, որ նրանք պետք է հիմնավորեն Ձեզ, թե ոնց են քվեարկելու, դրա իրավունքը չունեք Դուք: Ինչպես Դուք եք մերժում, ես չեմ ասում այդ մերժումների համար ենք մենք մերժում, ամեն ինչ իր հիմնավորումն ունի, կա քաղաքական և մասնագիտական որոշում: Մենք պետք է վերաիմաստավորենք մերժումների և քննարկումների որակը: Ո՞վ է ասել, որ Կառավարության և այլ օրենքները շատ որակյալ են, մենք, որ կողմ ենք քվեարկում մեր կուսակցական շահը ստորադասում ենք պետական շահից»,- ասաց պարոն Մելքումյանը:

«Երեկ որտեղ գնացի, հարցրեցին՝ ի՞նչ է կատարվում, երեկ մեր պատգամավորը ազատ հարցադրում կատարեց, 20 հոգի կազմակերպված հակադարձեց ելույթին, երբ որ Գևորգ Պետրոսյանը խոսում է, այն մեր խմբակցության տեսակետն է, մենք կողմ ենք դրան: Դուք ուզում եք ցուցումնե՞ր տալ մեզ, չի հաջողվելու, մենք մեր տեսակետները արտահայտելու ենք, որովհետև եթե դուք այդ ճանապարհով գնաք, դուք պառլամենտական ժողովրդավարության գործընթացի ճգնաժամի սկիզբը կդնեք, ինչը ձեզ չի հաջողվելու: Հեղափոխությունների ժամանակ մակընթացությունները և տեղատվությունները շատ էին, կգան մակընթացություններ և տեղատվություններ, խոշորները մնում են և՛ հեղափոխությունից առաջ, և՛ հետո, մենք մնալու ենք հաստատ»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը: