Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Քաղաքականություն

«Բացասական ելույթ չենք լսել»․ ԱԺ նախագահը չի մասնակցի ԱԽ նիստերին

Ազգային ժողովի նախագահի մասնակցությունը Անվտանգության խորհրդի նիստերում ապահովելու մասին օրենքի նախագիծը չընդունելուց հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ելույթ ունեցավ և ընդգծեց, որ տարբեր առիթներով անընդհատ խոսվում է խորհրադարանի դերի բարձրացման մասին, բայց դրան առնչվող նախագիծը ԱԺ-ն չի ընդունում:

«Մենք ինչո՞վ ենք առաջնորդվել օրինագիծը կազմելիս, առաջնորդվել ենք նրանով, որ այս կամ այն սուբյեկտի ներգրավման անհրաժեշտությո՞ւնը կա, որովհետև այդպես ենք ուզում, թե՞ առաջնորդվել ենք նրանով, որ դա անհրաժեշտ է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը ապահովելու համար: Երեկ ԱԺ-ում քննարկեցինք այս նախագիծը, և բոլոր քաղաքական ուժերը իրենց ելույթներով սատարեցին նախագիծը, բացասական ելույթ չենք լսել: Ենթադրում էինք, որ վարման կարգով ելույթ կունենանք, կասեք՝ որ լավ առաջարկ է, միանում ենք, բայց դրա փոխարեն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկում առանց հիմնավորման, իսկ «Բարգավաճ Հայաստանը» ձեռնպահ է քվեարկում նույնպես առանց հիմնավորման»,- նշեց նա: