Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess veteran
A A
Սպորտ

Շախմատի վետերանների ԱԱ. Ռաֆայել Վահանյանը վստահ հաղթանակով մեկնարկեց առաջնությունը

Բուխարեստում այսօր մեկնարկած շախմատի աշխարհի վետերանների առաջնությունում կայացան առաջին տուրի պարտիաները:

 

50-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող մեր շախմատիստներից հաղթանակ տարավ միայն գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Արտաշես Մինասյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Վլադիմիր Պողոսյանը պարտվեց:

 

65-ից բարձր տարիքային խմբում մեր գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը վստահ հաղթանակ տոնեց՝ արդեն 29-րդ քայլին առավելության հասնելով իր մրցակցի նկատմամբ:

 

Վաղը կկայանան 2-րդ տուրի պարտիաները: Արտաշես Մինասյանը և Ռաֆայել Վահանյանը հանդես կգան սպիտակ խաղաքարերով, իսկ Կարեն Մովսիսյանն ու Վլադիմիր Պողոսյանը՝ սև:

 

Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: 50-ից բարձր տարիքային խմբում հանդես են գալիս 44 երկրների 138 շախմատիստ, այդ թվում 20 գրոսմայստեր: 65-ից բարձր տարիքային խմբում հայտ են ներկայացրել 43 երկների 192 շախմատիստ, որոնցից 9-ը գրոսմայստեր է: