Բացել լրահոսը Փակել լրահոսը
wvpicyqpycbeAaFz
A A
Քաղաքականություն

Պարոն Աբովյան, կողմնորոշվեք, նոր ելույթ ունեցեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ազգային ժողովում հայտարարությունների ժամի ավարտին ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի` ավելի վաղ արված հայտարարության առոգանությունը 5 գնահատեց, իսկ բովանդակությունը՝ 2։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Արման Աբովյանը խոսել է ինչ-որ բաների մասին, սակայն հետո ինքն իրեն հակասել է։

«Քիչ առաջ Դուք հարցազրույց եք տվել և ասում եք՝ «դիտարկմանը, թե հենց Գևորգ Պետրոսյանն է թեման դաշտ գցում, Արման Աբովյանը չհամաձայնվեց» (մեջբերում հարցազրույցից)։ Հիմա հալա՞լ է, թե՞ չհամաձայնվեց, պարոն Աբովյան կողմնորոշվեք, նոր ելույթ ունեցեք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ որևէ նպատակ չկա իրավիճակը լարելու։

«Առանց այդ էլ իրավիճակը փողով լարողները փողոցներից սկսած տարբեր տեղերով լիքն են։ Վստահ եմ, որ այստեղ դահլիճում նստած մարդկանցից այնպիսի մարդ չկա, ով գա և գումարով իրավիճակ լարի։ Եկեք մեր մեջ փնտրենք այդ խնդիրը մյուսներին մեղադրելուց առաջ»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։