Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Աբովյան Arman Abovyan
A A
Քաղաքականություն

Հիշեցնե՞մ, թե ով ինչ ՀԿ-ում էր աշխատում և ում շահերն էր պաշտպանում․ Արման Աբովյանը բարկացավ (տեսանյութ)

«Այսօր Գևորգ Պետրոսյանն այս ամբիոնից ինչ-որ մեկի ազգանունը տվե՞լ է»,- ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և հավելեց, որ մինդեռ այլ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի անունը տվել են։

«Ինչո՞ւ եք անձնավորում, մենք սկսե՞նք անձնավորել»,- հարց տվեց խմբակցության քարտուղարը, դահլիճից դրական պատասխան լսվեց։

«Հիշեցնե՞նք, թե ով ինչ ՀԿ-ում էր աշխատում և ում շահերն էր պաշտպանում, հիշեցնե՞նք»,- բարկանալով՝ հայտարարեց Արման Աբովյանը, ապա ելույթը շարունակեց հանդարտ տոնով։

Արման Աբովյանը նկատեց, որ այսօր խորհրդարանում գրեթե բոլոր ելույթները վերաբերում էին Գևորգ Պետրոսյանին։

«Հալալ է Գևորգ Պետրոսյանին, որ կարողացավ մենակով օրակարգ բերի ու այդ օրակարգով գմփցնի։ Ավելին ասեմ՝ խոսում ենք «Բարգավաճ Հայաստան»-ից՝ մոռանալով, որ խմբակցությունը 2-րդ ուժն է, և ինչպես ձեզ, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներին ՀՀ քաղաքացիները ձայներ են տվել, և չհարգել այդ ձայները կտրուկ սխալ ու անընդունելի է»,- դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ասաց պարոն Աբովյանը։