Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133418
A A
Հասարակություն

Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին

Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։
 
Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Դատավոր Աննա Դանիբեկյանին։
 
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ դատարանը գրել է, որ խափանման միջոցը փոխելն ի զորու չէ չեզոքացնելու առկա ռիսկը:
 
«Ձեր՝ նոյեմբերի 6-ի պատճառաբանությունում ակնհայտ է, թե խափանման միջոց գրավը ինչ միջոցներ է կանխատեսում: Եթե դատավորը չի բավարարում մի խմբի շահերը, դա չի նշանակակում, որ այն հիմք է հանդիսանում ինքնաբացարկ ներկայացնել: Սա հակասում է գրավի և ինքնաբացարկի ինստիտուտի չափորոշիչներին»:
 
Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ սա իրավունքի չարաշահման ակնհայտ օրինակ է, և փորձ է արվում դատական նիստը ձգձգել։
 
Տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշեց, որ ինքնաբացարկի հիմքերը ճիշտ չեն ներկայացվել, և իր կարծիքով՝ դատարանը կաշկանդված չէ:
 
«Առայսօր քննարկվել են միջնորդությունները: Ես կարծում եմ, որ բավարար հիմք չի ներկայացվում, թե ինչի պետք է ինքնաբացարկ ներկայացնեք, և պետք է մերժել, քանի որ ներկայացվում են նույն հիմքերը, ինչը դուք արդեն մերժել եք, նոր հիմքեր ներկայացված չեն»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ․ դատական ակտը կհրապարակվի այսօր, ժամը 16:00-ին։