Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+12 tarekan
A A
Սպորտ

ԱՄՆ-ում առանց կանոնների գոտեմարտ կանցկացվի 12 տարեկան աղջնակների միջև

Առանց կանոնների մրցամարտերի մարզիչ Ռիկ Լիթլը պարզաբանել է, թե ինչու է համաձայնել գոտեմարտ անցկացնել 12-ամյա երկու աղջնակների միջև: Ինչպես հայտնել է մասնագետը, սկզբում ինքը բացասաբար է վերաբերվել այդ մտահղացմանը, բայց հետո փոխել է կարծիքը:

«Այդպիսի մրցամարտի անցկացումը շատերին տարօրինակ կթվա, սակայն եթե տեսնեք, թե ինչպես են այդ երկու «գազանիկները» մարզվում, հաստատ կասեիք, որ նրանք արժանի են մտնելու մեծ մրցասպարեզ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզիչը:   

Հավելենք, որ այս գոտեմարտին պատրաստվող աղջնակներից մեկի մայրը նախկինում եղել է ԱԿՄ-ի մարտիկ, իսկ երկրորդի հայրը մարզչի մոտ ընկերն է: Երեխաների ծնողներն արդեն տվել են իրենց համաձայնությունը: Հանդիպումը պետք է տեղի ունենա նոյեմբերի 15-ին, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Այն անցկացվելու է սիրողական մարտերի կանոններով՝ այսինքն, մասնակիցները իրավունք չունեն հարվածներ հասցնել մրցակցի գլխին: