Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մեծ ջանքեր եմ թափել, որպեսզի այդ գործարանն ավերակներից կանգնեցնեմ. Նազիկ Ամիրյան (տեսանյութ)

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ ազատամարտիկ Նազիկ Ամիրյանը, որը նախկինում եղել է Բյուրեղավանի «Հայապակի» գործարանի սեփականատերը, Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում է։ 
 
Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ «Հայապակի» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին։ Նախորդ շաբաթ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ գործարանն ապօրինի ճանապարհով սնանկության է հասցվել, հարկերը և աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարվել։ 

«Դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև ես շատ մեծ ջանքեր եմ թափել, որպեսզի այդ գործարանն ավերակներից կանգնեցնեմ», - ասաց Նազիկ Ամիրյանը։

Նա նշեց, որ նոր գնորդը գործարանը գնել է 2004 թվականին և այն ծաղկեցրել է։
 
«Բավականին մեծ ներդրումներ է կատարել, գործարանը մինչև այսօր աշխատում է», - նշեց Ն․ Ամիրյանը։
 
Անդրադառնալով գործարանում առկա թանկարժեք հայտարարված գույքին՝ տիկին Ամիրյանն ասաց, որ այն պետությունն է ձեռք բերել 1992 թվականին, շշերի արտադրման հոսքագիծ է, տեղափոխելուց այդ ժանամնակ վնասվել է։ Հարցին, թե փչացած վիճակում որքան է գույքի արժեքը, նա պատասխանեց, որ չի կարող ասել։
 
«Բայց նախնական գինը մոտ 300 միլիոն դրամ է, որքան հիշում եմ», - ընդգծեց Նազիկ Ամիրյանը։