Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1357
A A
Հասարակություն

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստը մի քանի ժամով հետաձգվեց

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
 
Նախագահող դատավոր  Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը չի ներկայացել նիստին, և բժշկական կենտրոնից որևէ տեղեկություն չի տրամադրվել, թե ինչու չի ներկայացել։ 

ԵԿՄ նախկին նախագահի փաստաբաններից Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ իրենց պաշտպանյալին ուղեկցող դասակը խնդրի առջև է կանգնած տեղափոխման հարցում։ 

Փաստաբանն ասաց, որ բժշկական կենտրոնում պետք է փորձեն, թե ինչպես են կարողանալու դեղորայքի ներարկման համակարգը հարմարեցնել և Մանվել Գրիգորյանին անկողնով դատարան տեղափոխել։
 
Դատավորը նիստը հետաձգեց մինչև ժամը 14:00, երբ պարզ կդառնա Մանվել Գրիգորյանի տեղափոխման հարցը։