Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport hajastani havaqakan
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան»՝ հայկական ֆուտբոլի բազային թիմ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային, Մ-21 և Մ-19 տարեկանների հավաքականներn այս օրերին պատրաստվում են Եվրոպայի առաջնության ընտրական հերթական խաղերին։

Դրանց գլխավոր մարզիչներն արդեն հրապարակել են թիմերի նախնական կազմերը։ Հայաստանի բարձրագույն խմբի թիմերից հավաքականներում բոլորից շատ ներկայացուցիչներ ունի «Արարատ-Արմենիան»՝ 11 ֆուտբոլիստ։ Ապա հաջորդում են «Փյունիկն» ու «Ուրարտուն»՝ 6-ական։ Երեքական խաղացող են գործուղել հավաքականներ «Նոան», «Շիրակը», «Գանձասար-Կապանը» և «Ալաշկերտը», մեկական՝ «Լոռի ՖԱ»-ն ու «Երևանը»։

Բարձրագույն խմբի թիմերից ներկայացուցիչ չունի միայն մրցաշարի առաջատարներից «Արարատը»։ Իսկ ահա առաջին լիգայում հանդես եկող նորաստեղծ ԲԿՄԱ-ի միանգամից 16 ֆուտբոլիստ հրավիրվել են Հայաստանի Մ-19 հավաքական։

Նշենք, որ Հայաստանի տարբեր տարիքային թիմերն այս և եկող շաբաթվա ընթացքում կանցկացնեն 7 հանդիպում։ Ահա այդ խաղերի ցանկը․

13 նոյեմբեր՝ Թուրքիա Մ-19 - Հայաստան Մ-19

14 նոյեմբեր՝ Հայաստան Մ-21 - Իռլանդիա Մ-21

15 նոյեմբեր՝ Հայաստան - Հունաստան

16 նոյեմբեր՝ Բուլղարիա Մ-19 - Հայաստան Մ-19

18 նոյեմբեր՝ Իտալիա - Հայաստան

19 նոյեմբեր՝ Չեռնոգորիա Մ-19 - Հայաստան Մ-19

19 նոյեմբեր՝ Իտալիա Մ-21 - Հայաստան Մ-21