Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+erevan
A A
Սպորտ

«Երևանի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի ետնապահ «Երևանի» գլխավոր մարզիչ Կալդաս դե Օլիվեյրան այսօր հրաժարական է տվել: 

Հայաստանի առաջնության 13-րդ տուրի խաղում «Արարատ-Արմենիայից» կրած խոշոր պարտությունից հետո (2:7) պորտուգալացի մասնագետը հայտարարել է թիմից հեռանալու մասին: Նրա հետ հրաժարական է տվել նաև նրա օգնականը՝ Գոմես Կոռեան։

Հավելենք, որ Կալդաս դե Օլիվեյրան «Երևանի» ղեկը ստանձնել էր հոկտեմբերի 4-ին, երբ ակումբը խզել էր նախկին գլխավոր մարզիչ, մոլդովացի Վլադ Գոիանի հետ կնքած պայմանագիրը: Իսկ առաջնության սկզբում «Երևանը» գլխավորել է Նեբոյշա Պետրովիչը, որը 5 խաղից հետո պաշտոնանկ էր արվել:

Հիեցնենք, որ «Երևանը» պարտվել է առաջնությունում անցկացրած բոլոր 13 խաղերում և շարունակում է եզրափակել բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը: