Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess tur
A A
Սպորտ

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հաջող մեկնարկեց բլիցի մրցաշարում

Բուխարեստում տեղի ունեցող շախմատի Grand Chess Tour-ի 6-րդ փուլում այսօր մեկնարկեց կայծակնային շախմատի՝ բլիցի մրցաշարը:

Մեր գրոսմայստեր Լևոն Արոնյանը առաջին հինգ պարտիաներն ոչ-ոքի ավարտեց, ապա հաղթեց Վլադիսլավ Արտեմիևին ու Վեսլի Սոյին: 8-9-րդ տուրերում նա հաշտություն կնքեց Անիշ Գիրիի և Ֆաբիանո Կարուանայի հետ: 

Այդպիսով, մրցումային առաջին օրը մեր շախմատիստը վաստակեց 5,5 միավոր և այժմ ընթանում է 2-րդ հորիզոնականում: Աղյուսակը վստահ գլխավորում է վիետնամցի Քվան Լիեն Լեին, որը 1,5 միավոր շատ ունի:

Վաղը կկայանան 10-18-րդ տուրերը: Լևոն Արոնյանը պայքարը կրկին կսկսի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումով: