Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+figurni
A A
Սպորտ

Սլավիկ Հայրապետյանը 10-րդ տեղն է գրավել Ռիգայի միջազգային մրցաշարում

Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 10-րդ տեղն է գրավել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող Volvo Open Cup միջազգային մրցաշարում:

Մեր մարզիկը կարճ ծրագրից հետո 51.22 միավորով զբաղեցրել է 13-րդ տեղը: Ազատ ծրագրում նա արդեն ցույց է տվել 4-րդ արդյունքը՝ 138.28: Երկու ծրագրերի հաշվարկով 23-ամյա գեղասահորդն արդյունքում հավաքել է 189.50 միավոր և զբաղեցրել 10-րդ տեղը: Volvo Open Cup-ը նվաճել է ռուսաստանցի Արտյոմ Կովալևը, որը երկու ծրագրերում գրավել էր 2-րդ տեղերը:

Սա Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկն էր ընթացիկ մրցաշրջանում: Նոյեմբերի 11-17-ը նա կմասնակցի Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող Tallinn Trophy միջազգային մրցաշարին։