Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան1
A A
Քաղաքականություն

Չեմ կիսում ձեր պահանջներից և գնահատականներից որևէ մեկը․ Նիկոլ Փաշինյանը՝ նստացույց իրականացնողներին (տեսանյութ)

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց նստացույց իրականացնողներին։

Վարչապետը նրանց ասաց, որ չի կիսում նրանց պահանջներից և գնահատականներից որևէ մեկը և խիստ կասկածում է, որ հասարակությունը կիսում է վերջիններիս տեսակետը․

«Որ թալանչի լիներ Արայիկ Հարությունյանը, ընդունելության քննություններին փող վերցներ, լա՞վ կլիներ»։

Ուսանողները վարչապետին մետրոյի ժետոն փոխանցեցին, որպեզի փոխանցի  նախարարին։ Ասացին՝  թող մետրո նստի, հասարակության վերաբերմունքը տեսնի։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Կառավարությունն  է իրականացնում կրթության քաղաքականությունը Հայաստանում, և այս կառավարությունից ավելի ազգային կառավարություն չի եղել։

Երիտասարդները վարչապետին ասացին, որ Արայիկ Հարությունյանը  խուսափում է լսել իր ընդդիմախոսներին։ Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ Եթե այդպիսի խնդիր կա, երաշխավորում է, որ դա կուղղվի։

Ինչ վերաբերվում է ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմին, վարչապետն նշեց․

«Այն մարդը, ում մասին դուք խոսում եք, Եվրոպայի եռակի չեմպիոն է, որի շնորհիվ Հայաստանի դրոշը 3 անգամ բարձրացել է, և օրհներգը հնչել է։ Մենք ֆինանսավորում ենք եռակի չեմպիոնի համար, եթե մենք այսուհետ բոլորից, այդ թվում՝ ցույցերի մասնակիցներից պետք է տեղեկանք ուզենք, եկեք օրենք փոխենք»։

«Արայիկ հեռացի՛ր» վանկարկումներով ակցիայի մասնակիցները ճանապարհեցին Նիկոլ Փաշինյանին և հայտարարեցին, որ պայքարելու են այնքան ժամանակ, մինչև Արայիկ Հարությունյանը հրաժարական տա։