Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քարակերտ գյուղում միջադեպը հրահրել են ոչ թե Սափեյանները, այլ ՋՕ պետի կողմնակիցները․ 1in.am

Այսօր Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի վարչական շենքում տեղի է ունեցել միջադեպ։ Իրականում միջադեպը տեղի է ունեցել բոլորովին այլ կերպ, քան ներկայացվում է մամուլում, գրում է 1in.am-ը։

Միջադեպ հրահրողները, ճանապարհ փակողները եղել են հենց ՋՕԸ պետի կողմնակիցները։

Սափեյան եղբայրներից մեկի որդին իրականում երեկ նշանակվել է «Թալին» ՋՕ-ի պետի տեղակալ։ Մեկ օր առաջ էլ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից Սափեյանը ներկայացվել է աշխատողներին։ Այսօր առավոտյան, երբ Սափեյանը գնացել է աշխատանքի, նրան է մոտեցել ՋՕ աշխատակիցներից մեկը և հայտարարել, թե Սափեյաններից ոչ ոք չի աշխատելու այդ հիմնարկում, և իրենք պայքարելու են մինչև վերջ, ճանապարհ են փակելու և աղմուկ են բարձրացնելու։ Միջադեպը հրահրել են «Թալին» ՋՕԸ պետի կողմնակիցները։ Դրանից հետո էլ գյուղի մի խումբ բնակիչներ են միջադեպ հրահրել, ճանապարհ փակել։ Նրանց մեջ են եղել նաև Թալին ՋՕԸ պետի զարմիկները։

Նշենք, որ նախորդ իշխանությունների ազդեցության տակ գտնվող մի շարք լրատվամիջոցներ գրում են, թե ՋՕԸ-ի գրասենյակ են ներխուժել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամներ Սափեյան եղբայրները՝ իրենց որդիների հետ, ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ՝ դրանով փորձելով ըստ էության քաղաքական երանգ տալ կատարվածին։ Իրականում ճիշտ հակառակն է եղել։ Ինչպես արդեն նշեցինք, կրտսեր Սափեյանը մեկ օր առաջ արդեն նշանակված է եղել, և նախարարությունից նրան ներկայացրել են աշխատողներին։

Ինչ վերաբերում է լուրերին, թե կրակոցներ են հնչել միջադեպի ժամանակ, ապա մեզ հաջողվեց պարզել, որ ոչ մի կրակոց էլ չի եղել իրականում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում