Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133272
A A
Քաղաքականություն

«Կա՛նգ առ, պարո՛ն Փաշինյան»․ Սոնա Աղեկյանի կոչը (տեսանյութ)

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամները թղթե ինքնաթիռներով ակցիա իրականացրեցին կառավարության շենքի առջև։

Նախաձեռնության անդամ, Երևանի քաղաքապետարանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն ասաց, որ ակցիայի նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցնելն է։

«Ինքը եկել է երկրում փոփոխություններ արձանագրելու, որպեսզի շարքային քաղաքացին խնդիրներ չունենա։ Հեղափոխությունն ունի իր կանոնները, և պարոն Նիկոլ Փաշինյանը, որ գոռում էր, որ երկրում տարիներ ի վեր եղել է թալան, կողոպուտ, այդ թալանված և ահռելի պարտք ունեցող բյուջեից որևէ մեկն իրավունք չունի զրահապատ մեքենա գնել այն պարագայում, երբ կառավարական ամբողջ ավտոպարկում, հիանալի, տեխնիկապես լավ վիճակում մեքենաներ են»,- մանրամասնեց Աղեկյանը։

Աղեկյանն ասաց, որ որևէ փաստաթուղթ ցույց չի տրվել և չի ապացուցվել, թե մեքենաներն անսարք էին։ Նախաձեռնության անդամն ընդգծեց, որ զրահապատ մեքենաներ, կառավարական նոր ինքնաթիռ գնելու փոխարեն կարելի էր տնտեսությունը, արդյունաբերությունը զարգացնել, ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել, թոշակառուների կարիքները հոգալ։ 

Իսկ թղթե ինքնաթիռներ նետելու մասով քաղաքացիական ակտիվիստն ասաց․ «Որպեսզի պարոն Փաշինյանը հասկանա վերջապես, որ 55 միլիոն գումարը հենց թղթե ինքնաթիռների վրա է ծախսում»։   

Նրանք նաև անհամաձայնություն ունեին «ՀուԶանգ և Զանգ» ներկայացման կապակցությամբ։

«Կա՛նգ առ, պարո՛ն Փաշինյան»,- կոչ արեց Աղեկյանը։