Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վարդգես Գասպարին պառկեց դատարանում՝ ի նշան բողոքի․ լուսանկարներ (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, որտեղ ընթանում են Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը, միջադեպ տեղի ունեցավ։

Ակտիվիստ Վարդգես Գասպարին ներս մտավ դատարանի դահլիճ՝ պաստառներով։ Երբ փորձեցին դուրս հանել նրան, ի նշան բողոքի, նա պառկեց դատարանի դահլիճում։ 

Դատարանի անվտանգության աշխատակիցները, սակայն, նրան պառկած վիճակում դուրս հանեցին, որից հետո Գասպարին պառկեց միջանցքում։