A
A
Մալուխային հեռուստատեսությամբ ծառայություններ մատուցողները պետք է լիցենզավորվեն. Արարատ Առուշանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կովկասի կաբելային հեռուստատեսության օրեր 2019» կոնֆերանսի ընթացքում քննարկվելու են ռադիոյի և հեռուստատեսության մասին նոր օրենքը, եթերային և մալուխային հեռուստատեսությունների փոխհարաբերությունները։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի մալուխային հեռուստատեսության ասոցիացիայի նախագահ Արարատ Առուշանյանը։
Նշենք, որ կոնֆերանսը ընթանում է Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում` նոյեմբերի 7-8-ը։
«Մենք շատ լավ հնարավորություն ունենք, որ ոլորտի բոլոր կողմերը քննարկեն, և ընդունվի նորմալ օրենք, որ կողմերին բավարարի», - ընդգծեց նա։
Ըստ Արարատ Առուշանյանի՝ բոլոր նրանք, ովքեր մալուխային հեռուստատեսությամբ ծառայություններ են մատուցում, պետք է լիցենզավորվեն պարտադիր կերպով, որ հավասար դաշտ լինի։