Բացել լրահոսը Փակել լրահոսը
75220731_429970581005191_2312600496008855552_n
A A
Քաղաքականություն

Պատմածով լսել եմ, բայց վստահ չեմ՝ չարաշահո՞ւմ է, թե՞ ոչ․ Նարեկ Բաբայանը՝ Ավինյանի խորհրդականի կոռումպացվածության մասին (տեսանյութ)

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը լսել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի մեղադրանքները՝ ուղղված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականին, սակայն չի շտապում դրան որևէ գնահատական տալ, որովհետև ծանոթ չէ խնդրի էությանը։

«Այո, պատմածով որոշակի բաներ լսել եմ, բայց վստահ չեմ, որ դա չարաշահո՞ւմ է, թե՞ ոչ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Շատ դեպքերում, շատ բաներ ներկայացվում են որպես կոռուպցիոն ինչ-որ սխեմա կամ գործարք, այդ թվում՝ պաշտոնյանների հեռավոր բաներկամներին ինչ-որ պաշտոնում նշանակելը կամ մրցույթով հաղթելը և նշանակվելը, դա հաստատ կոռուպցիա չէ, բայց այդպես է ներկայացվում։ Պետք է հասկանալ՝ օրենքի խախտում կա՞, թե՞ այդպես է ներկայացվում։ Հնարավոր է նաև, որ խախտում չէ, բայց մենք ունենք նման ընկալում, և  տեղին է մեր ընկալումները համապատասխանեցնել իրավական ակտերին»,- ընդգծեց Նարեկ Բաբայանը և հավելեց, որ վստահ է՝ «որևէ բան չկա, և պետք չէ այդտեղ ինչ-որ բաներ ման գալ, բայց քննարկել և հասկանալ, թե խնդիր կա՞, իհարկե պետք է»։

Հիշեցնենք, որ Սարհատ Պետրոսյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը կոռումպացվածության հասնող թայֆայականության մեջ է:

Նարեկ Բաբայանն անդրադարձավ նաև շրջանառվող լուրերին, որ վարչապետն իր աշխատանքից դժգոհ է և հնարավոր է, որ նա հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Նարեկ Բաբայանն ասաց, որ այլ լուրերն իրականությանը չեն համապատասխանում, իսկ վարչապետի հետ այդ հարցի վերաբերյալ քննարկում չի եղել։