Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Մշակույթ

Դիմանկար․ Անդրեյ Բորեյկո (տեսանյութ)

«Ա1+»-ի «Դիմանկար» շարքի հերթական հերոսը համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժոր Անդրեյ Բորեյկոն է, ով Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով հյուրընկալվեց Հայաստանում։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանրահռչակ դիրիժորի ղեկավարությամբ կատարեց Դվորժակի թիվ 9 սիմֆոնիան և Տիգրան Մանսուրյանի «Ո՞ւր ես, Աբել եղբայր քո» թավջութակի կոնցերտը, որն ի դեպ հայաստանյան պրեմիերա էր։

 Մենակատարը անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանն էր։ Համերգի ավարտին հնչեց Գիա Կանչելիի «Մեր միջև» ստեղծագործությունը, որն աշխարհահռչակ կոմպոզիտորը գրել էր հենց Անդրեյ Բորեյկոյի պատվերով։