Հայ ժողովրդի միասնական պատմության մասին Նիկոլ Փաշինյանի զրույցը քաղաքացու հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջով այսօր ուղիղ եթերով խոսել է «Հայ եկեղեցու պատմություն» առաջիկայի, հայ ժողովրդի պատմության մասին՝ նշելով, որ ժամանակն է դուրս գալ իներցիաներից և ստեղծել մեկ, միասնական ճշմարիտ պատմություն։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Հայ եկեղեցու պատմություն» առանձին առարկայի դասավանդման վերաբերյալ քննարկում ունեցել է Հայ Առաքելական Եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ: Նրա խոսքով` այս 2 առարկաների տարանջատումը խանգարում է ընկալել հայ ժողովրդի պատմությունն ամբողջության մեջ։
«Հայ ժողովրդի պատմությունը բաղկացած է հայ եկեղեցու պատմությունից, հայոց պետականության պատմությունից, հայ մշակույթի, գիտության պատմությունից։ Սովետական Միության տարիներին հայ ժողովրդի պատմությունից հնարավորինս հանվել է հայ եկեղեցու պատմությունը։ Հայ ժողովրդի դասավանդվող պատմությունից շատ բաներ իներցիաներով մնացել է, երբ եկեղեցու պատմությունը հնարավորինս կտրված-հանված է եղել։