Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ի՞նչ է քննարկվել «Իմ քայլը» խմբակցության նիստին. Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ էր անցկացնում, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ավարտից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց որ նիստի ընթացքում քննարկվել են պատգամավորների կողմից հնչած հարցերը:

Անդրադառնալոով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ պահանջներին՝ նա նշեց․

«Մարդի՞կ պետք է որոշեն, որ ներկայացումն է լավը և որն է վատը, և դրա պատճառով պետք է հրաժարակա՞ն պահանջեն։ Մենք այդ ձևով ոչնչի չենք հասնի: Մեկին կլկլոց է դուր գալիս, գնում է էդ կլկոց երգող երգչի հետ նկարվում է, դա չի համարում թուրքական կամ արաբական, ու գրում է՝ իմ ախպերս, դա նորմա՞լ ա»:

Դիտարկմանը թե արդյոք նիստի ընթացքում Հանրային խորհրդի հետ կապված հարցեր քննարկվե՞լ են, թե՞ ոչ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այդ թեմայով հարցեր հնչել են, սակայն իր կարծիքով՝ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է:

Նա ավելացրեց նաև, որ թեմայի հետ կապված վարչապետը ևս կարծիք հայտնել է, սակայն չցանկացավ այդ մասին հայտնել։ Միայն նշեց.

«Կառույցի լուծարման մասին չի քննարկվել: Վազգեն Մանուկյանը ասում է՝ եթե վարչապետը չի ուզում իր հետ աշխատել, նա պատրաստ է հրաժարական տալ, չեմ հասկանում՝ այսքան քննադատությունից հետո ինչո՞ւ ինքը նման որոշում չի կայացնում»

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին ելույթին՝ Ալեն Սիմոնյանը նշեց.

«Դա վախեցած մարդու ելույթ էր, ինչը բնական է, հասկանալով, որ այնուամենայնիվ ինչ որ արվել է՝ ապրիլյան հանձնաժողովը կամ  քրեական այն գործերը, որ իր ընտանիքի բազմաաթիվ անդամներ են անցնում: Իմ համար և շատերի համար շատ ծիծաղելի է, որ նա ասում էր՝ ես որոշում փոխող չեմ, դուք նրա բազմաթիվ որոշումներից տեղյակ եք եղել»,- ասաց նա։