Դինամիկան շատ դրական է և՛ շաքարի, և՛ կարագի ոլորտներում․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊետության կամ պետական պաշտոնատար անձանց կողմից չկա հովանավորչություն, և ցանկացած տնտեսվարող սուբյեկտ ազատ է զբաղվել բիզնես գործունեությամբ, և դա արտացոլված է նաև թվերով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով մենաշնորհի դեմ պայքարին։
Շաքարի և կարագի ոլորտներում տնտեսվարողների սուբյեկտների չափաբաժինների փոփոխություն կա։
«Թե՛ ներքին արտադրողներն են դառնում մրցունակ, թե՛ տարբեր ներմուծող ընկերությունները։ Այդ ոլորտում մոտավորապես 20 %-ի փոփոխություն կա։ Դինամիկան շատ դրական է և՛ շաքարի, և՛ կարագի ոլորտներում»,- ասաց Գեղամ Գևորգյանը։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է նաև բենզինի ոլորտը։ Հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ՝ դրական դինամիկա կլինի տարեվերջում։
«Ուսումնասիրությունը հենց ավարտենք, կներկայացնենք բենզինի շուկայի կենտրոնացվածության աստիճանը։ Միանգամից դրական դինամիկա ակնկալել սխալ կլինի, բայց թե՛ որակական, թե՛ քանական ստուգումները կներկայացվի հանրությանը»,- նշեց Գեղամ Գևորգյանը։ Գերիշխող դիրք գրավող ընկերություններ ևս կան, ըստ նրա՝ դրանք գազավորված ըմպելիքների ընկերություններն են։
Տեսանյութը՝ քիչ անց։