Բացել լրահոսը Փակել լրահոսը
73458639_2196027070698522_5431673735696351232_n
A A
Հասարակություն

«6-րդ հարկից ընկած երեխայի բուժման պրոցեսը կարելի է համարել ավարտված»

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Սեպտեմբերի 5–ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5–ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր:

Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է։ Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ փոխանցվում է նրանից։

Հանգստի համար Հայաստան ժամանած Վիքսոմների ընտանիքն այս շաբաթ կլքի երկիրը: Երեխայի բուժման պրոցեսը կարելի է համարել ավարտված:

Ծնողների անունից ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորին, ովքեր անհանգստացած էին ու իրենց ուշադրության կենտրոնում էին պահում փոքրիկին: Շնորհակալություն նաև բժշկական թիմին, որոնք թույլ տվեցին հավատալ հրաշքներին»: