A
A
Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի գործով նիստը հետաձգվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքի Վերաքննիչ դատարանում, Մնացական Հարությունյանի նախագահությամբ, ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի՝ վաղաժամկետ ազատման դիմումի միջնորդության մերժման դեմ բողոքի նիստը հետաձգվեց։
Աշոտ Մանուկյանը, 23 տարի լինելով անազատության մեջ, դիմել էր վաղաժամկետ ազատման համար։
Աշոտ Մանուկյանի՝ դատարան տեղափոխվելու հետ կապված խնդիրների և դատախազի՝ նիստին ներկա չլինելու պատճառով այն հետաձգվեց։ Հաջորդը կկայանա դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին։
Մանուկյանի փաստաբան Միհրան Պողոսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի մերժման ակտին, ասաց, որ պատճառը կապված է Հայաստանում դատական համակարգի խնդիրների հետ։
«Այն զուրկ է որևէ պատճառաբանությունից, որևէ տրամաբանությունից»։ Ըստ փաստաբանի՝ մերժման դեպքում երկու հանգամանք պետք է քննարկվի. արդյոք անձի վարքագիծը բավարար չէ՞ ազատ արձակման համար և արդյոք կկատարի՞ նոր հանցանք։
«Վերջիվերջո դատարանն ինչի՞ է հանգել, որ Աշոտ Մանուկյանի ա՞նձն է բացասական, որ նա ենթակա չէ ազատ արձակման, թե՞ ռիսկայնությունը բարձր է, որ նոր հանցանք կկատարի։ Ես դրա համար եմ նշում, որ Առաջին ատյանի դատական ակտն անօրինական է և չպատճառաբանված։ Հենց այդ հիմքերով բողոք ենք ներկայացրել և ակնկալում ենք, որ Վերաքննիչ դատարանը կիրականացնի փաստերի իրական համադրում և իրական հետազոտում», - շարունակեց նա։
Հարցին, թե այսպիսի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մեխանիզմներ կա՞ն, նա պատասխանեց, որ կան։ Պողոսյանն ասաց, որ Եվրադատարանը սահմանել է, որ պատիժն առանց ներման իրավունքի խախտում է Եվրոպական կոնվենցիան։ Փաստաբանը նշեց, որ որ Վերաքննիչ դատարանում բարձրացրել են այդ հանգամանքը, և ներպետական դատական ատյաններում հաջողության չհասնելու դեպքում պատրաստ են դիմել ՄԻԵԴ։
Հիշեցնենք, որ Աշոտ Մանուկյանն ազատազրկված է 1996 թվականից: Մեղադրվել և դատապարտվել է գնդակահարության իր երեք զինծառայակիցներին սպանելու համար։ Պատիժը հետո փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ Հայաստանի՝ Եվրախորհրդի անդամակցության գործընթացների կապակցությամբ։ Սպանվածներից երկուսը հարազատ եղբայրներ են եղել:
Տուժողների հարազատները նրան ներել են, նոտարական հայտարարություն են տվել այն մասին, որ դեմ չեն Մանուկյան վաղաժամկետ ազատմանը:
Տուժողների հարազատները նրան ներել են, նոտարական հայտարարություն են տվել այն մասին, որ դեմ չեն Մանուկյան վաղաժամկետ ազատմանը: