A
A
Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի Volvo Open Cup 2019 մրցաշարին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի նոյեմբերի 5-10-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվելիք Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Տղամարդկանց մենասահքում հանդես կգան 17 մարզիկ: Կարճ ծրագրի մրցումները տեղի կունենան նոյեմբերի 7-ին: Դա 23-ամյա Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկը կլինի նոր մրցաշրջանում: Volvo Open Cup-ը կանցկացվի 40-րդ անգամ: