Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոման» կարևոր հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ

Հռոմի «Ռոման», որի խաղացողներից է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, այսօր կարևոր հաղթանակ տարավ Իտալիայի Ա սերիայի մրցաշարում:

Հռոմեական ակումբը 11-րդ տուրի խաղում սեփական դաշտում ընդունեց նախորդ առաջնության փոխչեմպիոն «Նապոլիին»: Առաջին խաղակեսի արդեն 19-րդ րոպեին Նիկոլո Ձանյոլոն առաջ մղեց տանտերերին, իսկ երկրորդ կեսի 55-րդ րոպեին Ժորդան Վերետուն ամրապնդեց առավելությունը: Հյուրերը միայն կրճատեցին հաշիվը, երբ Արկադիուշ Միլիկը 72-րդ րոպեին կարողացավ գրավել Պո Լոպեսի պաշտպանած դարպասը:

«Ռոման» 2:1 հաշվով հաղթանակ տարավ և վաստակելով 22 միավոր, բարձրացավ 3-րդ հորիզոնական: «Նապոլին» վերջին 7 խաղերում կրեց առաջին պարտությունը և վաստակած 18 միավորով մնաց 7-րդ հորիզոնականում:

Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց խաղին, քանի որ դեռ բուժում է անցած ամսվա վերջին ստացած մկանային վնասվածքը: