Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_750x_5d35d30dc6aca
A A
Հասարակություն

«Սևան ազգային պարկի» տնօրենը աշխատանքից ազատման դիմում է գրել․ Factor.am

«Սևան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։

Տեղեկությունը Factor.am-ի հետ հաստատեց Վահե Գուլանյանը։ Նրա խոսքով՝ պաշտոնից հեռանալու միակ պատճառը բիզնես գործունեությամբ զբաղվելու իր ցանկությունն է։

«Վերջին երեք տարում, երբ տնօրենի պաշտոնում էի, բիզնեսով չեմ զբաղվել, օրենքով էլ իրավունք չունեմ, ֆիզիկապես էլ հնարավորություն չունեի։ Հասկացա, որ երեք տարին արդեն բացասաբար է ազդում ինձ վրա և որ ճիշտ ժամանակն է սկսել աշխատել ինձ համար։ Դիմումս դեռ մակագրված չէ, սակայն հաստատակամ եմ տրամադրված, հետ չեմ վերցնի»։

Գուլանյանը չնշեց՝ ինչ բիզնեսի մասին է խոսքը, սակայն ասաց, որ այն Հայաստանի սահմաններից դուրս է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում