A
A
Բարերար Կարեն Վարդանյանը 48 մլն. դրամի սարքավորումներ է նվիրել զինվորական հոսպիտալին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, բարերար Կարեն Վարդանյանը 48 մլն. դրամի չորս ժամանակակից բժշկական սարքավորում է նվիրել ՀՀ ՊՆ Կենտրոնական Կլինիկական հոսպիտալին: Շարժական գաստրոսկոպ, շարժական կոլոնոսկոպ, սոնոգրաֆ` ուլտրաձայնային հետազոտությունների համար և լապարասկոպիկ վիրահատական սարքավորում. այս սարքավորումների կարիքը հոսպիտալը շատ ուներ: Կյանքեր փրկող սարքերն արդեն հասանելի են բուժօգնության կարիք ունեցող զինվորներին:
Շարժական կոլոնոսկոպն ու գաստրոսկոպը անհրաժեշտության դեպքում հնարավոր է տեղափոխել նաև կայազորային հոսպիտալներ:
Մանրամասները` տեսանյութում: