A
A
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղարին
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։