Ազգային ժողովի դիմաց ակցիա է ընթանում՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային Ժողովի դիմաց «Կամք» նախաձեռնության անդամները և մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ քիչ առաջ ավարտված՝ ԱԺ 3 հանձնաժողովների և Եվրոպայի խորհրդի քարտուղարության անդամների միջև ընթացող քննարկումների դեմ։
«Ինքնիշխան Հայաստան» կոչերով հավաքվածները պահանջում են «վերջակետ դնել» կոնվենցիայի շուրջ քննարկումներին։
«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի խոսքով՝ իրենք չեն դադարեցնելու իրենց բողոքի դրսևորումները, մինչև չհասնեն քննարկումների դադարեցմանը։ Ավելին՝ պատրաստվում են առաջիկայում ակցիաներ իրականացնել նաև մարզերում։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով ներկա էր քննարկմանը, դուրս եկավ ակցիայի մասնակիցների մոտ և նշեց՝ իրենց խմբակցությունը դեմ է Կոնվենցիայի ընդունմանը։ Նա նշեց՝ Եվրոպայի խորհրդի քարտուղարության անդամները չունեն համոզիչ փաստարկներ, թե ինչու պետք է ընդունվի Կոնվենցիան։