Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հայաստանում առաջին անգամ անպտղության նման խնդրի վերացման վիրահատություն է իրականացվել

Let's start, այս խոսքերով հայ կոլեգաներին դիմեց ճապոնացի գիտնական-բժիշկ Կազուհիրո Կավամուրան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ժամեր առաջ սկսած վիրահատտությունից առաջ:   Վիրահատությունն իր տեսակի մեջ եզակի է և Հայաստանում առաջին անգամն է  իրականցվում: 

  Ճապոնացի գիտնական, պրոֆեսոր Կազուհիրո Կավամուրան, ով Հայաստանում է գտնվում «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի մանկաբարձության, գինեկոլոգիայի և մարդու վերարտադրողականության ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանի հրավերով, մեր բժիշկների հետ իրականացնում են անպտղության վերացմանն ուղղված ձվարանների ֆունկցիայի վերականգնման վիրահատություն:

  Մեզ հետ զրույցում Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ հետաքրքված է  վիրահատության այս մեթոդով, որը վերաբերում է այսօր չբուժվող անպտղության առանձնահատուկ դեպքին, երբ վաղաժամ դաշտանադադար է սկսվում 30-35 տարեկան կանաց մոտ: « Նման դեպքերում ձվարանների ֆունկցիան հանգում է:  Այսպիսի խնդիր ունեն անպտղությամբ տառապող կանանց քսան տոկոսը, կամ պատկերավոր ասած յուրաքանչյուր 10 հազարերորդ կին տառապում է նման խնդրով:   Վաղաժամ  արտահայտված դաշտանադադրի սկսման սկզբնական փուլում   մենք կարող ենք այդ կանանց օգնել»,-ասաց Համբարձումյանը:

  Կավամուրայի մեթոդը հետևյալն է` հյուսվածքներում  գտնել ձվաբջիջ,  այն կենդանացնելու  և առողջացնելու համար:  Ձվարանները  հատուկ մշակվում են և տեղադրվում կրկին կնոջ օրգանիզմ: Դրանից հետո և՛ դաշտանի, և հորմոնների վիճակը լավանում է:  Սա պայմաններ է  ստեղծում արտամարմնային բեղնավորում անել, որովհետև այլ պարագայում այդ կանայք  զրկված են նման հնարավորությունից: Վիրահատությունն ընթանում է լապորասկոպիկ եղանակով: Վիրահատությունը տևում է 2-3 ժամ, բայց հետվիրահատական շրջանում, պետք է երկար, ընդհուպ մինչև 1 տարի  բուժական պրոցեսներ կատարվեն:

 

Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում վիրահատվող կինը 35 տարեկան է, ինչպես նշեցին բժիշկները, նրա մոտ սկսվել է վաղ դաշտանադադար:

 

 

 

ՀՀ ԱՆ ՍուրբԳրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի լրատվական