Որոշումը երկար տարիներ հասունացել էր․ վարչապետը՝ Ցեղասպանության ճանաչումն ընդունող բանաձեւի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը՝ նշելով, որ դա շատ կարևոր իրադարձություն է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, որը կարող է նոր թափ հաղորդել այդ գործընթացին։
«Ուզում եմ իմ գնահատանքի խոսքը ասել ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններին, որոնք տասնյակ տարիներ հետևողականորեն աշխատել են Ցեղասպանության ճանաչման համար՝ ԱՄՆ-ում և տարբեր երկրներում։ Այս որոշումը երկար տարիներ հասունացել էր, որովհետև ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգներն արդեն իսկ նահանգային մակարդակում ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը, և սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետը։Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հայկական խմբի անդամներին և ներկայացուցիչների պալատի այն անդամներին, որոնք կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին»,- ասաց վարչապետը։