Բացել լրահոսը Փակել լրահոսը
73057737_2491642867750265_7641738819590422528_n
A A
Հասարակություն

Սննդամթերքի մատակարարման ի՞նչ խախտումներ են արձանագրվել․ մասնագետների դիտարկումները (տեսանյութ)

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանում պետության հոգածության ներքո գործող երեխաների խնամքի և պաշտպանության 16 հաստատություններում՝ պարզելու համար սննդամթերքի անվտանգության և սնուցման հիմնախնդիրները։

Լրագրողների հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը ներկայացրեց հայտնաբերված խնդիրները․

«Նույն մատարակարները մատակարարում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, ու դժվար է պատկերացնել, թե մարզային ընկերությունը ինչպե՞ս չի կարողանում առավել լավ պայմաններ ապահովել, քան Երևանում գրանցված ընկերությունը»։

Հարցին, թե արդյոք սննդամթերքի բուն որակին առնչվող խնդիրներ չե՞ն արձանագրվել, Բաբկեն Պիպոյանն ասաց․

«Մեր խնդիրը հետևյալն էր՝ դիտարկել, որ եթե տեխնիկական բնութագրերով տրված էր, որ պետք է լինի տավարի և խոզի մսից պատրաստված նրբերշիկ, այսինքն՝ չլինի հավի մսից պատրաստված, մենք տեսել ենք, որ առկա էր հավի մսից պատրաստված նրբերշիկ»։

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք վտանգավոր նյութեր չե՞ն հայտնաբերվել մատուցվող սննդամթերքներում, պարոն Պիպոյանն ասաց, որ մատուցվող ապրանքները խանութում իրավունք ունեն վաճառվելու, բայց այդ հաստատություններում չպետք է մատուցվեն․

«Մենք հայտնաբերել ենք բուսական յուղ պարունակող մթերք, որը չպետք է լիներ։ Անորակ սննդի որոշ դեպքեր ևս արձանագրվել են , եղել են ժամկետանց և դուրս են գրվել»։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն էլ նշեց, որ ռիսկային համարվող օբյեկտներում իրենք իրավունք ունեն տարին մեկ անգամ իրականացնել ստուգումներ․

«Խախտումներ են արձանագրվել թե՛ հիգենիայի, թե՛ մատարկարավող սննդի, թե՛ սննդամթերքի անհամապատասխանության տեխնիկական բնութագրերի, թե՛ ժամկետանց մթերքների, բայց այդ ամեն ինչը հայտնաբերվել և դուրս է գրվել։ Կասեցվել է Նուբարաշենի ցերեկային կենտրոնի գործունեությունը, մինչև վերանորոգում անելը, կասեցվել են նաև այլ հաստատությունների խոհանոցների գործունեությունը, բայց ընթացքում իրականցվել են վերանորգումներ։ Մենք աշխատում ենք ավելի շատ լուծումներ տալ, քան սանկցիաներ կիրառել»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն էլ նշեց, որ նախարարությունը  ևս շահագրգիռ է եղել բացահայտելու առկա խնդիրները․

«Մեր համար շատ կարևոր է սննդի և խոհանոցային պայմանների խնդիրների վերհանումը, որոնց մեծ մասը արդեն իսկ լուծվել են, վերանայվել են»։

Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ մատակարարների հետ աշխատանքի ավելի պահանջկոտ գործիքակազմ են օգտագործում, որի արդյունքում մատակարարվող սննդամթերքը իր որակական չափորոշիչներով շատ ավելի լավն է։