Բացել լրահոսը Փակել լրահոսը
գանգ
A A
Հասարակություն

Նոր Արեշի տներից մեկի նկուղից՝ հողից, դուրս են բերել 14 տարի առաջ առանձնակի դաժանությամբ սպանված կնոջ ոսկորներն ու գանգը. shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնում օրեր առաջ ստացված օպերատիվ տվյալներով ոստիկանները հսկայածավալ աշխատանքներ, այդ թվում՝ դարանակալումներ են իրականացրել, այնուհետև ոստիկաններին միացած Էրեբունու քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Գ. Մաթևոսյանի գլխավորությամբ, համոզված լինելով, որ ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, այսօր կատարեցին նշված հանցագործության բացահայտման ամենակարևոր գործողությունը։

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության աշխատիկցները քննիչների և Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Հարություն Խալաթյանի հետ այցելեցին Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 11 փողոցի 63 տուն, որտեղ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, 2005 թվականի սեպտեմբեր ամսին տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ սպանություն, և սպանության հետքերը կոծկելու նպատակով սպանությունը կատարողը դին թաղել է տան նկուղում՝ մոտ 1.5 մետր խորության մեջ։

Ամբողջ նյութն՝ այստեղ