Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ընթանում է Պետական վերահսկողության ծառայության լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասանյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցներ Գևորգ Խաչատրյանի, Սամվել Ադյանի և նրա ընկեր Տարոն Ավետիսյանի գործով դատական առաջին նիստը:
Նիստի ընթացքում կողմերի փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին քրեական գործից Դավիթ Սանասարյանի մասն անջատելու վերաբերյալ: Դատախազը միջնորդությունը անհիմն համարեց՝ նշելով, որ այն ենթակա է մերժման, քանի որ ամբաստանյալների արարքները փոխկապակցված են, և մեղադրանքի բովանդակության մեջ ներկայացված է այդ փոխկապակցվածությունը: Դատավոր Դավիթ Բալայանը կողմերի միջնորդությունը մերժեց:
Դավիթ Սանասանյանի փաստաբան Արսեն Սարդարյանը միջնորդություն ներկայացրեց Սանասանյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումը փոխել: Սակայն դատավորը միջնորդությունը մերժեց: