Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան1
A A
Տնտեսություն

Շուրջ 200 000 քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է Հարկային օրենսգրքի փոփոխության արդյուքում. վարչապետ

Ազգային ժողովում 2020թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներն ու շոշափելի արդյունքները կմեծացնեն, և այդ արդյունքները կուղղվեն Հայաստանի պաշտպանության և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ ակնկալում են տնտեսական ակտիվություն և սոցիալական վիճակի փոփոխություն Հարկային օրենսգրքի փոփոխություններով, որոնք ուժի մեջ կմտնեն 2020թ. հունվարի 1-ից:

«Սոցիալական առումով կարևոր է արձանագրել, որ մոտավոր հաշվարկով շուրջ 200 000 քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է ՀՕ փոփոխության արդյուքում։ Քանի որ մենք ՀՕ-ով եկամտահարկի համահարթ դրույքաչափ ենք սահմանել, ըստ էության՝ մոտ 200 000 քաղաքացու աշխատավարձը փաստացի տնօրինվող գումարի ծավալը կավելանա ՀՕ փոփոխությունների բերումով»,- ընդգծեց վարչապետը։