Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խումբ. «Ալաշկերտը» շանս չտվեց «Ուրարտուին»

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 12-րդ տուրի խաղում «Ուրարտուն» այսօր հյուրընկալեց «Ալաշկերտին»: Խաղն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով:   

Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց տանտերերի ուկրաինացի հարձակվող Եվգենի Բուդնիկը: Առաջին խաղակեսի վերջում Ալեքսանդր Գլիշիչը վերականգնեց հավասարությունը, իսկ ընդմիջումից հետո, երկու րոպե անց, Նիկիտա Տանկովն արդեն առաջ մղեց հյուրերին:

Տանտերերից պահանջվեց ընդամենը երեք րոպե հաշիվը հավասարեցնելու համար. 50-րդ րոպեին աչքի ընկավ Խուան Ասոկարը: Սակայն, 54-րդ րոպեին Ալեքսանդր Գլիշիչը կրկին գրավեց տանտերերի դարպասը, իսկ 80-րդ րոպեին Էդուարդ Ավագյանը ամրապնդեց հյուրերի առավելությունը:

Այդպիսով, «Ալաշկերտը» 4:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 19 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական: «Ուրարտուն» առաջին պարտությունը կրեց վերջին 5 խաղերում և վաստակած 12 միավորով մնաց 8-րդ տեղում:

Տուրի մյուս երկու խաղերը կկայանան հոկտեմբերի 26-ին ու 27-ին: