Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport shirak
A A
Սպորտ

«Շիրակը» հաղթեց «Երևանին» և դարձավ միանձնյա առաջատար

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 12-րդ տուրի առաջին խաղում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով ջախջախեց «Երևանին»։

Նախ աչքի ընկան շիրակցիներ Արման Ասլանյանը, Ռաֆիկ Միսակյանը, Մորի Կոնեն և Արտյոմ Գևորգյանը։ Տանտերերից միակ պատասխան գնդակը 74-րդ րոպեին խփեց Աբրահամ Պորտուգալյանը։

Այս հաղթանակից հետո «Շիրակը» վաստակեց 25 միավոր և սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Երևանը» կրեց 12-րդ անընդմեջ պարտությունը և շարունակում է մնալ միակ թիմը, որը միավոր չի վաստակել ընթացիկ առաջնությունում։