Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Շախմատի Մ-20 ԱԱ․ Շանթ Սարգսյանը գրավեց 2-րդ, Արամ Հակոբյանը՝ 3-րդ տեղը

Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը:

Երիտասարդների մրցաշարի առաջատար, ուկրաինացի Եվգենի Շտեմբուլյակը, վերջին՝ 11-րդ տուրում հաղթելով ռուսաստանցի ՎոլոդարՄուրզինին, վաստակեց 9 միավոր և հռչակվեց աշխարհի չեմպիոն։

Նրան հետապնդող մեր գրոսմայստեր Շանթ Սարգսյանըսև խաղաքարերով վստահ հաղթեց իսպանացի գրոսմայստեր Միգել Սանթոս Ռուիսին, վաստակեց 8,5 միավոր և զբաղեցրեց 2-րդ տեղը։Արամ Հակոբյանը ոչ-ոքի ավարտելով հնդիկ Չիտամբարամ Արավինդի հետ պարտիան, 8 միավորով գրավեց մրցանակային 3-րդ տեղը։ Մեր երրորդ մասնակիցը՝ Արթուր Դավթյանը, 6 միավորով զբաղեցրեց 35-րդ տեղը։

Աղջիկների առաջնությունում հանդես եկած  Մարիամ Ավետիսյանը 11 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և բավարարվեց 23-րդ հորիզոնականով: