Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport futbol hajastan 25.10.
A A
Սպորտ

Այսօր կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 12-րդ տուրը

Այսօր երեք հանդիպումներով կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 12-րդ տուրը։

Նախ մրցաշարի ետնապահ«Երևանը» Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կընդունի առաջատարներից մեկին՝ Գյումրիի «Շիրակին»։ Կողմերին ներկայումս 22 միավոր է բաժանում։

Երկրորդ խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կհյուրընկալի «Նոային»։ Երրորդ տեղում ընթացող գործող չեմպիոնը ոչ միայն 2 միավորով առաջ է իր մրցակցից, այլև երկու հանդիպում քիչ է անցկացրել։

Օրվա վերջին խաղում «Ուրարտուն» սեփական մարզադաշտում կհանդիպի «Ալաշկերտի» հետ։ Տանտերերն այս պահին 12 միավորով զբաղեցնում են 8-րդ տեղը, իսկ ալաշկերտցիները 16-ով ընթանում են 6-րդ հորիզոնականում։

Վաղը «Լոռի ՖԱ»-ն իր հարկի տակ կընդունի «Գանձասար-Կապանին», իսկ հոկտեմբերի 27-ին «Հանրապետական» մարզադաշտում հարաբերությունները կպարզեն «Արարատն» ու «Փյունիկը»։