Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport shtanga
A A
Սպորտ

Ծանրամարտի Մ-20 ԵԱ․ Կարեն Ավագյանը՝ ոսկե մեդալակիր

Հայաստանի երիտասարդ ծանրորդ, 89 կգ քաշային Կարեն Ավագյանը, դարձել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։

Երկամարտում նա ցույց է տվել 364 կգ արդյունք (170+194): Պոկում վարժությունում Կարեն Ավագյանն արժանացել է փոքր ոսկե մեդալի, իսկ հրում վարժությունում դարձել է արծաթե մեդալակիր։

Մեր մյուս ծանրորդը, Արա Աղանյանը, նույն քաշային կարգում երկամարտի 358 կգ արդյունքով (162+196) դարձել է արծաթե մեդալակիր։ Նա փոքր արծաթ է նվաճել պոկում վարժությունում, ոսկե մեդալ՝ հրում վարժությունում։