Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի կարատեիստները 7 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Ռուսաստանի Օդինցովո քաղաքում կայացած ավանդական կարատեի մեծահասակների Եվրոպայի 34-րդ առաջնությունում և մանկապատանեկան գավաթի 6-րդ խաղարկությունում Հայաստանի կարատեիստները նվաճել են 7 ոսկե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

14-15 տարեկանների խմբում Եվրոպայի չեմպիոն են դարձել Արսեն Մխիթարյանը (երկամարտ) և Մարատ Հարությունյանը (կատա)։ 16-17 տարեկանների խմբում ոսկե մեդալ են նվաճել Էրիկ Հովսեփյանը, Արման Կարախանյանը և Արմեն Զազյանը (թիմային կատա)։

Մեծահասակների խմբում (21-55 տարեկաններ) Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են 2016 թվականի աշխարհի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը և Տիգրան Գևորգյանը։

Մեր կարատեիստները հանդես են եկել Հայաստանի հավաքականի մարզիչ Գոռ Ավագյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը ղեկավարել է Ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանը (սև գոտի 5-րդ դան):