Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess batumi
A A
Սպորտ

Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի հավաքականները ջախջախեցին իրենց մրցակիցներին

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները վստահ հաղթանակներ տարան Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության մեկնարկային տուրում:

Մեր շախմատիստները առաջին խաղում 3,5:0,5 հաշվով ջախջախեցին Նորվեգիայի թիմին: Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը հաղթեցին իրենց ախոյաններին, իսկ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան:

Կանանց Հայաստանի հավաքականը նույն հաշվով պարտության մատնեց Ֆինլանդիայի ազգային թիմին: Հանղթանակներ տարան Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը, իսկ առաջին խաղատախտակին հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը հաշտություն կնքեց ֆիննուհիների առաջատար Անաստասյա Նազարովայի հետ:

Առաջնության երկրորդ տուրը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: Հայաստանի հավաքականների մրցակիցները հայտնի կդառնան վաղը առավոտյան: